Նյու Յորքի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը խլել է 19 մարդու կյանք:
Նյու Յորքի Բրոնքս շրջանի շենքերից մեկում բռնկված հրդեի զոհերից 9-ը երեխաներ են:
Հաղորդումների համաձայն, հրդեհից տուժել է 60 մարդ, որոնց մի մասը ստացել են լուրջ այրվածքներ:
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է, որ այս հրդեհը քաղաքի պատմության մեջ ամենասարսափելի հրդեհներից է:
Հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան ժամը 11:00-ին՝ Բրոնքսի 19-հարկանի շենքի երրորդ հարկում և տարածվել մյուս հարկերում: