Ամիր Աբդոլլահյան. Իրանի կառավարության քաղաքականությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է

Armenian Radio 5 views
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի և Օմանի հարաբերությունները կայուն ու պատմական են, հավելելով.«Իրանի կառավարության քաղաքականությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է»։

Երկուշաբթի օրը,  ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանն Օմանի մայրաքաղաք Մուսկատ ժամանելուց հետո ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ Պարսից ծոցի հարեւան երկրների հետ՝ հարևանների հետ կապերը ամրապնդելու համար»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է, «Մուսկատ կատարած մեկօրյա այցի ընթացքում  հանդիպելու եմ Օմանի պաշտոնյաների և երկրի արտգործնախարարի հետ, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:

Անդրադառնալով տրանզիտային ճանապարհի վերականգնման քառակողմ համաձայնագրին՝ Իրանի արտգործնախարարն ասել է.«Քառակողմ համաձայնագիրը ստորագրվել է Իրանի, Օմանի Թագավորության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև, և այս այցի ընթացքում կքննարկվի նաև այդ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը»:

Add Comments