Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալը Ղազախստանում անկարգությունների պատճառն է

Armenian Radio 6 views
Վաշինգտոնում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցած համատարած անկարգությունները համընկել են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանում ծայրահեղական տրամադրությունների տարածման հետ:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Անատոլի Անտոնովը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հազարավոր խռովարարներ փորձել են խարխլել Ղազախստանի ինքնիշխանությունը և զենք կիրառել երկրի անպաշտպան ժողովրդի դեմ, ինչպես նաև  լուրջ վնաս են հասցրել  պետական ​​և մասնավոր գույքին»:

Նա հավելել է. «Ղազախստանում իրավիճակն ապակայունացավ  այն ժամանակ,  երբ ամերիկացիները շատ արագ փախան Աֆղանստանից, և ծայրահեղական միտումները տարածվեցին ինչպես այդ երկրում, այնեպս էլ ողջ Կենտրոնական Ասիայում»:

Արձագանքելով Ղազախստանում ցուցարարների հետ բանակցելու վերաբերյալ արևմտյան որոշ պաշտոնյաների խորհուրդներին, ԱՆտոնովն ասել է. «Այս մարդիկ ահաբեկիչներ էին, ոչ թե սովորական մարդիկ»։

Դեսպանը նշել է, որ ՀԱՊԿ, խաղաղապահներն իրենց առաքելության հենց սկզբից կարողացել են ապացուցել իրենց արդյունավետությունը և կենտրոնանալ Ղազախստանում իրավիճակի կայունացման վրա։

 

Add Comments