Վիրաբույժերն աշխարհում առաջին անգամ խոզի սիրտ են պատվաստել 57-ամյա մի տղամարդու:
Մերիլենդի Բժշկության համալսարանի թիմի կողմից կատարված վիրահատությունը առաջիններից է, որը ցույց է տալիս խոզից մարդու սրտի փոխպատվաստման իրագործելիությունը, մի դաշտ, որը հնարավոր է դարձել գեների խմբագրման նոր միջոցների շնորհիվ:
Բժիշկները հայտնել են, որ վիրահատությունից երեք օր անց հիվանդի ինքնազգացողությունը լավ է և մասնագետները հետևում են նրա վիճակին, պարզելու՝ վիրահատությունը կարո՞ղ է ունենալ դրական արդյունք և փրկել տղամարդու կյանքը:
9 ժամ տեւած այս վիրահատության ժամանակ սրտաբաններն իրականացրել են մոտ 108 կգ քաշով մեկ տարեկան խոզի գենետիկորեն ձևափոխված սրտի փոխպատավստում։
Այս վիրահատությունը ցուցյ է տալիս, որ կենդանու գենետիկորեն ձևափոխված սիրտը կարող է փոխպատվաստվել մարդուն և նորմալ աշխատել, առանց մերժվելու օրգանիզմի կողմից: