Ռայիսի. Պատժամիջոցներն ու սպառնալիքները չեն խանգարում առաջընթացին

Armenian Radio 0 views
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ պատժամիջոցներն ու սպառնալիքներն արգելք չեն Իրանի առաջընթացի համար։

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան  նահանգ կատարած այցի երկրորդ օրն Էբրահիմ Ռայիսին այցելել է Առաջին ծովային շրջանի ԻՀՊԿ  ձեռքբերումների և կարողությունների ցուցահանդես: Անդրադառնալով ռազմական սահմանափակումների և պատժամիջոցների ծավալին, Ռայիսին ասել է.«Չնայած այս պատժամիջոցներին, մենք ամենամեծ առաջընթացն ենք գրանցել այս ոլորտում, և քանի դեռ շարունակվում է հեղափոխական ու հավաքազորային աշխատանք ծավալելու ոգին, թշնամին ոչինչ չի կարող անել»:

ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Այսօր ժողովուրդը վստահ է, որ տարբեր ոլորտներում տիրում է անվտանգություն, քանի որ ոչ մի շարժում չի վրիպում զինված ուժերի հերոսների աչքից»։

Չորեքշաբթի օրը,  տասնչորսերորդ նահանգային այցի շրջանակում, ԻԻՀ նախագահը մեկնել է Հորմոզգան նահանգ:

Add Comments