Աստարայում կկառուցվի Իրան-Ադրբեջան ցամաքային տարանցիկ կամուրջ

Armenian Radio 2 views
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և Ադրբեջանի փոխվարչապետի ներկայությամբ, տրվել է Իրան-Ադրբեջան տարանցիկ ճանապարհային կամրջի շինարարության մեկնարկը: Կամուրջը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած արարողության ժամանակ, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին  ասել է. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ու տարանցման ծավալն աճել է 62 տոկոսով: Իսկ այս ցամաքային ճանապարհի գործարկմամբ, Իրանից ապրանքները Մոսկվա կհասնեն երեք օրվա ընթացքում»։

Նա հավելել է. «Կմուրջը կառուցվելու է Իրանի և Ադրբեջանի  համատեղ միջոցներով: Երկու երկրների միջև առկա տնտեսական լավ հարաբերությունների շնորհիվ, այդ ճանապարհը կնպաստի Իրանի և Ադրբեջանի արտաքին առևտրի և տնտեսության զարգացմանը»։

Բարձր որակելով երկու երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունների մակարդակը, Ադրբեջանի  փոխվարչապետ Շահին Մուստաֆևը նշել է. «Այս երթուղին, Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի հետ մեկտեղ, կամրապնդի երկու երկրների միջև տարանցիկ և արտաքին առևտուրը»: 

Add Comments