Գոլվանին՝ իրանական էթնիկ մշակույթի խորհրդանիշ

Armenian Radio 13 views
Բախտիարի արվեստագետների մասնակցությամբ, Թեհրանում առաջին անգամ անցկացվել է գոլվանիի ազգային-մշակութային փառատոնը։

Գոլվանին գլխաշորի տեսակ է, որ կրում են Իրանի լոռ կանայք: Այն նաև համարվում է  լոռ տղամարդկանց հագուստի  մասնիկ:

Երկար տարիներ, մայիսի 16-ին լոռ կանայք ու աղջիկները նշում են այս ավանդական գլխաշորը, վառ պահելով այս գեղեցիկ ավանդույթը:

Այս տարի առաջին անգամ, փառատոնն անցկացվել է Թեհրանում:

Գոլվանի ազգային-մշակութային փառատոնի տնօրեն Փրիա Ալիզադեն, Iran Press-ին ասել է. «Այս գլխաշորը, որը կրում են Զագրոսի շրջանում ապրող կանայք ունի երեք հազար տարվա պատմություն և գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»:

Add Comments