Մեկնաբանություն - Ներքին լարվածություն Հայաստանում, պատճառները և արմատները

Armenian Radio 7 views
Երևանում Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ շարունակվող ժողովրդական բողոքի ակցիաների ֆոնին Հայաստանում ներքին ճգնաժամը վտանգավոր թափ է հավաքել։

Երևանի իշխանության ընդիմադիրների բողոքի ակցիաների ֆոնին, դժվար թե Հայաստանի վարչապետին ստիպեն հրաժարական տալ կամ նորից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Մոտ մեկ ամիս առաջ սկսված Փաշինյանի կառավարության ընդդիմադիրների բողոքի ցույցերի նոր շրջափուլում, Հայաստանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը բերման են ենթարկել հարյուրավոր ցուցարարների և ժամանակավորապես կալանավորել են նրանց։

Երևանի կառավարության ընդդիադիրները շարունակում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորելու մեջ և ընդգծում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Բաքվի կառավարությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մնացած մասը։

Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայից Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաքաթլյանը հայտարարել է Փաշինյանի կառավարության դեմ ուղղված անհնազանդության ակցիաների մասին։ Մայիսի 18-ից Փաշինյանի կառավարության ընդդիմադիրներն անցկացնում են անհնազանդության ակցիաներ։ Չնայած բողոքներին՝ Փաշինյանի կառավարության հակառակորդները մինչ այժմ չեն կարողանում լուծում գտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության պահանջների համար։

Հիմա կարծես որոշ իրադարձություններ անհանգստություն են պատճառել հայերին։ Թեև Երևանի իշխանության ընդդիմությունը չունի Ադրբեջանի Հանրապետությանը դիմակայելու և տասը հոդվածից բաղկացած հրադադարի համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու կոնկրետ ծրագիր, սակայն համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Բաքվի, Երևանի և Մոսկվայի ղեկավարների կողմից։ Փաշինյանի կառավարության ընդդիմախոսները մինչ այժմ երկու պահանջ են ներկայացրել, Լեռնային Ղարաբաղի շրջանը ադրբեջանական կողմին հանձնելու դեմ լինելը և ԼՂ տարածաշրջանում ռուսական խաղապահ ուժերի փոխարեն ադրբեջանական զորքերի տեղակայման դեմ լինելը ընդդիմության երկու լուրջ պահանջն է։ Հաաստանի ցուցարարները նաև բողոքում են Ղարաբաղի բնակչության փոփոխության դեմ:

Իլհամ Ալիևի կառավարությունը փորձում է գրավել  հայերի կողմից օկուպացված տարածքները, և վերջերս մի շարք ադրբեջանցիների է տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններ։ Չնայած անկայունության վերադարձի և ռազմական հակամարտությունների հետ կապված մտահոգություններին  Իլհամ Ալիևի կառավարությունը հունվարից սկսած պլանավորում է Ադրբեջանի քաղաքացիներին տեղափոխել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում հաստատում է այն փաստը, որ տարածաշրջանում ցանկացած պահի հնարավոր է լարվածության առաջանալ։ Փաշինյանի կառավարության հակառակորդներն ասում են, որ Ադրբեջանի կողմից տարածաշրջանի հայկական   սկսվել է հայկական բնակչության փոփոխությունը սկսվել է եկեղեցիների և պատմական շինությունների ավերմամբ, իսկ այժմ այն ​​շարունակվում է Ադրբեջանի քաղաքացիների վերաբնակեցմամբ։ Բաքվի պաշտոնյաները պնդում են, որ ներկայիս գործընթացը Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի դրույթների կատարման  մի մասն է կազմում և պետք է  այն իրականացվի։

Add Comments