Ռայիսի. Նահատակ Սայադ Խոդայիի արյան վրեժն անխուսափելի է

Armenian Radio 4 views
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, Սայադ Խոդայիի նահատակության կապակցությամբ ցավակցելով նրա ընտանիքին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ասել է, որ հանցագործ Սայադ Խոդայիի արյան վրեժն անխուսափելի է։

Կիրակի օրը Թեհրանում նահատակվել է հեղափոխության պահապանների սրբավայրի պաշտպան գնդապետ Սայադ Խոդային, որը դարձել է հեղափոխության և համաշխարհային ամբարտավանության հետ կապված տարրերի դեմ ահաբեկչական հանցագործության թիրախ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը Թեհրանից Մուսկատ մեկնելուց առաջ, անդրադառնալով նահատակ Սայյադ Խոդայիի սպանությանը, ասել է, որ այս միջադեպին հետևելը կապացուցի, որ դրա հետևում, անկասկած, համաշխարհային ամբարտավանության ձեռքն է կանգնած։

Ռայիսին հավելել է, «Նրանք պարտվել են սրբավայրերի պաշտպաններից և ուժերից  և այս կերպ  ցույց են տալիս իրենց հուսահատությունը»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադառնալով Օման կատարած այցին, հայտարարել է, որ այս այցը տեղի է ունենում Օմանի սուլթան Հայթամ բին Տարիքի պաշտոնական հրավերով։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ տարածաշրջանում կարևոր կետն այն է, որ տարածաշրջանի երկրների միջև երկխոսությունը և համագործակցությունը ստեղծում են անվտանգություն, իսկ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում ոչ մի կերպ անվտանգություն չի ապահովում և նույնիսկ կարող է սպառնալ տարածաշրջանի անվտանգությունը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

Add Comments