Իրանի և Թուրքմենստանի միջև ստորագրվել է համագործակցության 9 փաստաթուղթ

Armenian Radio 11 views
Թեհրանի Սաադաբադ մշակութային-պատմական համալիրում, Իրանի և Թուրքմենստանի նախագահների ներկայությամբ ստորագրվել է Թեհրանի և Աշխաբադի միջև համագործակցության ինը փաստաթուղթ։

Չորեքշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, Սաադաբադ համալիրում պաշտոնապես ըդնունել է Թուքրմենստանի նախագահ Սարդար Բերդիմոհամմադովին:

Սաադաբադ համալիրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո,   Իրանի և Թուրքմենստանի նախարարները, նախագահների ներկայությամբ, ստորագրել են տարանցումների, փոխադրումների զարգացման, գիտամշակութային փոխանակումների, շրջակա միջավայրի պահպանության, մշակույթի, առևտրատնտեսական փոխանակումների ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության 9 փաստաթուղթ:

Add Comments