Իրանը և Ղազախստանը 9 փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել

Armenian Radio 10 views
Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ղազախստանի նախագահների ներկայությամբ ստորագրվել է 9 փոխըմբռնման հուշագիր եւ համագործակցության փաստաթուղթ։

Իրանի և Ղազախստանի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Ղասեմ Ժումարտ Տոկաևի ներկայությամբ  երկու երկրի միջև ստորագրվել է  9 փոխըմբռնման  հուշագիր եւ համագործակցության փաստաթուղթ։

Երկու երկրի համագործակցության փաստաթղթերի ստորագրման արարողության սկզբում, Ռայիսին և Տոկաևը ստորագրել են նաև համատեղ հայտարարություն։

Մինչ ստորագրման արարողությունը, Ռայիսին և Տոկաևը երկկողմ հանդիպում են անցկացրել և  քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։

Իրանի նախագահի՝ Ղազախստանի իր պաշտոնակցին դիմավորելու պաշտոնական արարողությունը կայացել է այսօր Սաադաբադի պատմամշակութային  համալիրում,որտեղ հնչել է  երկու երկրի ազգային օրհներգը:

Add Comments