Հայերի դերը իրանական երաժշտության մեջ՝ դասական երաժշտությունից մինչև գործիքավորում և ձայնագրություն

Armenian Radio 4 views
Հայերի դերն իրանական երաժշտության մեջ անուրանալի է: Նրանք որոշիչ դեր են խաղացել ժամանակակից իրանական, ինչպես նաև գիտական ​​երաժշտության մեջ։

Շատերը նույնիսկ կարծում են, որ եթե Իրանում այսօր կա դասական երաժշտություն, ապա դրանում հայերի դերը շատ որոշիչ է  եղել:Իրանական երաժշտության մեջ մեծ դեր են խաղացել և  ոլորտին բազմաթիվ ծառայություններ մատուցել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Ռուբիկ Գրիգորյանը, Էմմանուել Մելիք Ասլանյանը, Իվան Գալանյանը, Լորիս Ճգնավորյանը և ուրիշներ:

Այնուամենայնիվ, նրանց դասական երաժշտությամբ սահմանափակելը նշանակում է անտեսել նրանց ներդրումը այլ ոլորտներում: Օրինակ՝ Յահյա  մականունով հայտնի Յոհաննես Աբկարյանն Իրանում լավագույն թառերի ստեղծող վարպետն էր։ Հայերի կյանքում երաժշտությունը կարևոր դեր ունի: Ինչպես ասում է  Լորիս Ճգնավորյանը. «Ինչպես շատ իրանցիներ մեծացել են պոեզիայով՝ հայերը մեծացել են երաժշտությամբ»:

Add Comments