Աֆղանստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 255, վիրավորվե՝ 150 մարդ

Armenian Radio 1 views
Աֆղանստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 255, վիրավորվե՝ 150 մարդ:

Աֆղանստանի Պակտիկա նահանգի տեղական աղբյուրները հայտնել են, որ այսօր առավոտյան նահանգի Գյան քաղաքում տեղի ունեցած 6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 400 մարդ։

Երկրաշարժը  գրանցվել է նաև Աֆղանստանի մի շարք այլ նահանգներում, իսկ Գյան Պակտիկա քաղաքի տեղական աղբյուրները հայտնում են, որ երկրաշարժի հետևանքով  ամբողջությամբ ավերվել մի գյուղ:

Add Comments