Հակակառավարական ցույցեր Էկվադորում

Armenian Radio 3 views
ԶԼՄ-ները հաղորդում են Էկվադորի մայրաքաղաք և երկրորդ ամենամարդաշատ քաղաքում՝ Կիտոյում, բողոքի ցույցերի շարունակման մասին:

Վառելիքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների թանկացման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր: Ցույցերի ընթացքում մինչ այժմ զհվել է  երեք մարդ, հարյուրավոր ուրիշներ ձերբակալվել են:

Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոն ուրբաթ օրը ցույց անցկացնող բնիկներին մեղադրել է  հեղաշրջման փորձի մեջ:

Ցուցարարներն այրվող անվադողերով փակում են ճանապարհները: Որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Երկրում առկա է նաև սննդամթերքի պակաս: 

Add Comments