Ռայիսի. Իրանը կարող է կայուն գործընկեր լինել BRICS-ը համաշխարհային խոշոր շուկաներին միացնելու համար

Armenian Radio 3 views
ԻԻՀ նախագահը BRICS-ի երկրների գագաթնաժողովում ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է կայուն գործընկեր լինել BRICS-ը համաշխարհային խոշոր շուկաներին միացնելու համար»:

Իսլամական Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուրբաթ օրը BRICS-ի առաջնորդների տեսակոնֆերանսի ժամանակ ասել է.«Համաշխարհային հակասական միտումները, միակողմանիությունը, ազգայնական նախապատվությունները և մարտահրավերները, ինչպիսիք են պատժամիջոցները և հարկադրական տնտեսական գործողությունները, կարևորում են ՄԱԿ-ի կողքին նոր ինստիտուտների ստեղծման և ամրապնդման անհրաժեշտությունը, որպեսզի հարգելով երկրների ինքնիշխանությունն ու ազգային շահերը՝ կարևոր քայլ պետք է արվի ընդհանուր ապագայով մարդկային հասարակության հասնելու համար»:

Ռայիսին նշելով, որ ներկայիս փոխկապակցված աշխարհը բախվում է նոր և բազմազան մարտահրավերների, որոնք ազդում են բարեկամության և համաշխարհային խաղաղության առաջընթացի վրա, ասել է.«Մենք ականատես ենք խնդիրները հաղթահարելու  համար հավաքական փորձի և կամքի ամրապնդմանը  և անհրաժեշտ է   այս հարթակը հզարացնել անկախ բազմակողմ ինստիտուտների արդյունավետ դերակատարման համար՝ հասնելու միատարր զարգացման և համաշխարհային խաղաղության»:

Ռայիսին ասել է, որ BRICS-ի արդյունավետ դերը այնպիսի նպատակների առաջխաղացման գործում, ինչպիսին Հարավ-Հարավ հարաբերությունների զարգացումն է բարեփոխումները միջազգային ֆինանսական համակարգում և գաղափարների ու նախաձեռնությունների ներկայացում, ներառյալ «Գոտի-ճանապարհ» նախաձեռնությունը, նոր զարգացման բանկի ստեղծումը, որի նպատակն է նպաստել հանրային բարեկեցությանը, իսկ միջազգային խաղաղության ու կայունության ամրապնդումն արտացոլում է այս ինստիտուտի նորարարական և ազդեցիկ բնույթը։

Ռայիսին հստակեցրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորություններն ու կարողությունները, ներառյալ էներգակիրների համաշխարհային պաշարները, կարճ և էժան տրանսպորտային ցանցերը և տարանցումը, պատրաստված աշխատուժի բացառիկ հարստությունը, ինչպես նաև գիտական ​​նշանակալի ձեռքբերումները տրամադրել՝ BRICS-ի նպատակներին հասնելու համար: Քաղաքական և տնտեսական աշխարհագրության այս եզակի դիրքը կարող է Իրանը դարձնել կայուն և հուսալի գործընկեր՝ BRICS-ը կապելու էներգետիկ անցակետերի և համաշխարհային խոշոր շուկաների հետ»:

Add Comments