Ամիր Աբդոլլահյան.Հուսով ենք, որ ԱՄՆ-ի իրատեսության շնորհիվ, կհաջողվի մոտ ապագայում համաձայնության գալ

Armenian Radio 2 views
Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Հուսով ենք, որ ամերիկյան կողմի իրատեսության շնորհիվ, կհաջողվի մոտ ապագայում Վիեննայում վերջնական համաձայնության գալ պատժամիջոցների վերացման շուրջ ընթացող բանակցություններում»:

Հինգշաբթի օրը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի համատեղ ասուլիսում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ասել է.«Հուսով ենք, որ ամերիկյան կողմի իրատեսության շնորհիվ, կհաջողվի մոտ ապագայում Վիեննայում վերջնական համաձայնության գալ պատժամիջոցների վերացման շուրջ ընթացող բանակցություններում»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Մենք թույլ չենք տա Սիոնիստական ​​ռեժիմին սպառնալ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Իրանի կառավարության առաջնահերթությունը հարևանների, հատկապես Ռուսաստանի հետ տնտեսական, առևտրային, գիտական, մշակութային, պաշտպանական, զբոսաշրջության և  այլ ոլորտներում համագործակցության ընդլայնումն է»։

Նշելով, որ Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են իրենց հարաբերությունները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Մեր առևտրի ծավալն անցյալ տարի աճել է 80 տոկոսով և կազմել մոտ 4 մլրդ դոլար»։

«Մենք պետք է ինչ-որ բան անենք  որպեսզի ՀԳՀԾ-ն վերականգնենք  իր սկզբնական՝2015 թվականի տեսքով, առանց հավելումների »,- ասել է Լավրովը։

«Եթե ԱՄՆ-ն իսկապես շահագրգռված է վերականգնել ՀԳՀԾ-ն,  մեր նախընտրությունը հակասական ծրագրեր չստեղծելն է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Add Comments