Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ

Armenian Radio 3 views
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի հետ։

Հանդիպումից հետո կկայանա երկու պաշտոնյաների համատեղ մամուլի ասուլիսը:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Բորելի այցն Իրան  տեղի է ունենում ԻԻՀ-ԵՄ խորհրդակցությունների շրջանակում և դրա ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, որոշ տարածաշրջանային և միջազգային խնդիրներին, ինչպես նաև պատժամիջոցների չեղարկման վերջին կարգավիճակին վերաբերվող հարցերի շրջանակ։

Add Comments