Ամիր Աբդոլլահյան. Իրանը ձգտում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել աշխարհի հետ

Armenian Radio 2 views
ԻԻՀ ԱԳ նախարարը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ համատեղ ասուլիսում ընդգծել է.«Իրանը փորձում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել աշխարհի և ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ»:

Իրանի ԱԳ նախարարը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը մասնակցել են Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսին։

Շաբաթ օրը կայացած ասուլիսում,  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանի և Եվրամիության միջև համագործակցության շուրջ երկար, բայց դրական քննարկումներ  եղան»։

Նա նշել է. «Իրանը փորձում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել աշխարհի հետ, իսկ Եվրոպա մայրցամաքի հետ հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը Թեհրանի առաջնահերթություններից է»։

Նա նաև ասել է. «Իրանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունները, հատկապես առևտրային հարաբերությունների մակարդակը բավարար չեն, և մենք հույս ունենք, որ բանակցությունների արդյուքնում առաջընթաց կգրանցվի»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նաև ասել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելը կարեւոր է աշխարհի համար։ Իրանը տարածաշրջանի ամենամեծ երկիրն է, և էներգետիկայի ոլորտում մեծ ներուժ ունի։

Բորելն ընդգծել է.«Պետք է վերակենդանացնենք ՀԳՀԾ-ն, չեղարկենք ԱՄՆ-ի պատժամիջոցները, իսկ Իրանը պետք է կարողանա օգտվել տնտեսական հնարավորություններից»:

Բորելն ասել է, որ արդեն երեք ամիս փակուղի մտած բանակցությունները պետք է վերսկսվեն:

 

Add Comments