Ամիր Աբդոլլահյան. Բորելի հետ արդյունավետ հանդիպում ունեցանք

Armenian Radio 2 views
Իրանի արտգործնախարարն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ:

Հանդիպումը կայացել էր շաբաթ օրը՝ Թեհրանում: Ամիր Աբդոլլահյանը գրել է. «Մենք արդյունավետ քննարկում ունեցանք  երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի, ներառյալ՝ պատժամիջոցների վերաբերյալ բանակցությունների վերջին վիճակի շուրջ»;

Նա հավելել է. «Եթե ​​մյուս կողմերը դրսևորեն  անհրաժեշտ կամք, Իրանը հաստատակամ է լավ, ամուր և տևական համաձայնության հասնելու հարցում»։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը շաբաթ օրը, ԻԻՀ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում առաջին անգամ,  ժամանել է Թեհրան, որտեղ չորս ժամ տևողությամբ հանդիպում է  ունեցել Ամիր Աբդոլլահյանի հետ:

Գոհունակություն հայտնելով մոտ ապագայում բանակցությունների վերսկսման կապակցությամբ, Բորելը հայտարարել է Թեհրանն ու Վաշինգտոնը որոշում են կայացրել այդ կապակցությամբ։

Add Comments