Շամխանին անդրադարձել է ՀԳՀԾ-ի վերականգնմանը. Մենք ցանկանում ենք, որ համաձայնությունը լինի ամուր, հուսալի և կայուն

Armenian Radio 1 views
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն, ինչը մեծացրել է Իրանի ժողովրդի անվստահությունը Արևմուտքի և ԱՄՆ-ի նկատմամբ, ընդգծել է. «Մենք ցանկանում ենք, որ համաձայնությունը լինի ամուր, հուսալի և կայուն»:

Թեհրանում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը շաբաթ օրը հանդիպել է ԻԻՀ առաջնորդի և ԱԽ գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկ անվտանգության ապահովման և միջազգային համակարգում կայուն անվտանգության ամրապնդմանը ԵՄ մոտեցումներին՝ Շամխանին ասել է. «Եվրոպան քիչ ուշադրություն է դարձնում Իրանի կառուցողական դերին՝ տարածաշրջանում և միջազգային համակարգում կայուն անվտանգության ստեղծման գործում»:

Նշելով, որ ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների նկատմամբ անհավատարմությունը և ՀԳՀԾ-ի հարցում եվրոպացիների անգործությունը դառը փորձ էին Իրանի ժողովրդի համար, Ալի Շամխանին հավելել է. «Միջուկային ոլորտում Իրանի փոխհատուցման գործողությունները տրամաբանական պատասխան են ԱՄՆ-ի միակողմանիությանը և եվրոպայի պասիվությանն ու կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքի անօրինական պահվածքը չի փոխվել»:

Շամխանին նշել է, որ Իրանը  Վիեննայի բանակցություններին մասնակցել է  անօրինական պատժամիջոցների վերացման ու իր տնտեսական օգուտների ապահովման նպատակով և հավելել. «Եթե համաձայնագիրը ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից վստահելի երաշխքներ չտրամադրի, Իրանի համար որևէ օգուտ չի ունենա»:

Հանդիպմանը Բորելն ասել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնումը կարելի է համարել անվտանգության շատ կարեւոր ձեռքբերում միջազգային համակարգում։

Նա խստորեն քննադատել է Թրամփի քաղաքականությունը, որը միջազգային համաձայնագիրը հասցրեց փլուզման եզրին՝ ԱՄՆ-ն դուրս բերելով համաձայնագրից: Բորելն ասել է. «Լավ համաձայնության հասնելու համար բոլոր կողմերը պետք է հեռանկարայաին մտածեն»:

«Բայդենի կառավարությունը տարբեր պատճառներով հակված է ՀԳՀԾ-ի վերականգնմանը»,- ասել է Բորելը` նկատի ունենալով Թեհրան մեկնելուց առաջ ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցությունները:

Add Comments