Իրաքի վարչապետի հետ համատեղ ասուլիսում, Ռայիսին կարևորել է հարևանության քաղաքականությունը

Armenian Radio 2 views
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ-Քազեմին, կիրակի օրը, Թեհրանում կայացած երկկողմ հանդիպումներից հետո, մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին:

Ռայիսին ասել է.«Իրաքի հետ մեր հարաբերությունները սովորական ու ավանդական չեն, այլ խորն ու արմատավորված են, և կա ցանկություն հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»:

Ռայիսին ասել է.«Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականության շրջանակում, մենք այսօր Իրաքը տեսնում ենք Իրանի ժողովրդին մոտ կանգնած երկիր»:

Ալ-Քազեմիի հետ այսօրվա քննարկման առանցքի մասին, Իրանի նախագահը նշել է, որ քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունները, և որոշվել է ընդլայնել տնտեսական հարաբերությունները, և նոր քայլեր ձեռնարկել երկու երկրի միջև դրամական հարաբերությունները հեշտացնելու ուղղությամբ։

Add Comments