Ջեբելի. Իրան-Սիրիա հարաբերությունների մակարդակի բարելավումը պահանջում է լրատվամիջոցների հետ հարաբերությունների բարելավում

Armenian Radio 2 views
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության ղեկավարն ասել է. «Թեհրանի և Դամասկոսի հարաբերությունները բարելավելու համար անհրաժեշտ է ԶԼՄ-ների համագործակցության ընդլայնումը»:

Կիրակի օրը, Սիրիա ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Փեյման Ջեբելին  ասել է, որ Իրանը հավատարիմ է Սիրիայի հետ տեղեկատվության ոլորտում համագործակցության ընդլայնմանը։

Նա հավելել է, որ իրանական և սիրիական լրատվամիջոցների միջև համագործակցության խթանումը կնպաստի բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավմանը։

Նա նաև ասել է, որ ԻԻՀ և Սիրիայի պաշտոնյաների փոխադարձ հանդիպումները, հատկապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին այցը Թեհրան, հնարավորություն են ընձեռել զարգացնելու մշակութային հարաբերությունները երկու ժողովուրդների և կառավարությունների միջև։

Add Comments