ԻԻՀ մերծարգո առաջնորդ.Թշնամիներին դիմակայելու արդյունքը հաղթանակն է

Armenian Radio 3 views
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Իրանի դատական ​​իշխանության ղեկավարի և մի խումբ պաշտոնյաների ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Թշնամիներին դիմակայելու արդյունքը հաղթանակն ու առաջընթացն է »:

Հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով հասարակություններում աստվածային անփոփոխ ավանդույթներին ասել է.«1981 թվականի մեծ ու դառը իրադարձությունների դիմաց Իրանի ժողովրդի և Իսլամական Հանրապետության համակարգի ապշեցուցիչ  հաղթանակի պատճառը նրանց դիմադրությունն ու ջանքերն էին և թշնամիներից չվախենալը, և այս աստվածային ավանդույթը կարելի է կրկնել բոլոր ժամանակներում և պետք է իմանանք, որ 2022 թվականի Աստվածը, նույն 1981 թվականի Աստվածն է», այս մասին հաղորդել է  մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքը:

Անդրադառնալով Աստծու կրոնի աջակցության կամ Աստծո օրհնությունների նկատմամբ անշնորհակալության   արդյունքների վերաբերյալ Ղուրանում բերված  աստվածային ավանդույթների և օրենքների օրինակներին,  հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Սուրբ Ղուրանը լի է աստվածային ավանդույթներին առնչվող զրույցներով, որոնք ցույց են տալիս, որ  եթե հասարակություններն ապավինելով Աստծուն կանգնեն թշնամիների դեմ և կատարեն իրենց պարտականությունները, արդյունքը հաղթանակ է և առաջընթաց, բայց եթե նրանց միջև տարաձայնություն լինի, ու նրանք թուլանան, արդյունքը բնականաբար կլինի պարտություն»:

 

Անդրադառնալով որոշ ժամանակահատվածներում, որոշ  ներքին թերությունների ու թուլությունների պատճառով,  թշնամու ոգևորվածությանը, Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է. «Թե՛ 1981-ին, և թե դրանից հետո, վերջին չորս տասնամյակներում, թշնամին որոշ դեպքերում ոգևորվել և հուսադրվել է և ենթադրել է, որ  հեղափոխությունը և համակարգը փլուզվում է, բայց այդ հույսը վերածվել է հուսահատության, և նրանց խնդիրն այն է, որ նրանք չեն հասկանում այդ հուսահատության գաղտնիքը»։

Հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է. «Թշնամին չի կարող հասկանալ, որ այս աշխարհում, բացի քաղաքական հաշվարկներից, կան նաև այլ հաշվարկներ, որոնք  հենց աստվածային ավանդույթներն են»։

Add Comments