Ընդգծվել է Սիրիայի պատերազմում Դիմադրության առաջընթացն արձանագրելու անհրաժեշտությունը

Armenian Radio 4 views
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարը կոչ է արել արձանագրել ահաբեկիչների դեմ պատերազմում Սիրիայի Դիմադրության առաջընթացը:

Փեյման Ջեբեին երկուշաբթի օրը հանդիպել է Սիրիայի տեղեկատվության նախարար Բատրաս Հալաքի հետ: Հանդիպմանը Ջեբելին նշել է, որ Իրանը և Սիրիան կողք կողքի կանգնած են արևմտյան լրատվամիջոցների ագրեսիայի առաջնագծում: Նա նշել է, որ ԶԼՄ-ները պետք է  կանխեն թշնամիների կողմից փաստերի ու իրադարձությունների խեղաթյուրումը։

Գնահատելով Իրանի անմնացորդ աջակցությունը Սիրիային պարտադրված պատերազմում, հատկապես մեդիա լորոտւմ, Բատրաս Հալաքն ասել է, որ Թեհրանի և Դամասկոսի միջև դաշինքը կայուն է, քանի որ երկու երկրները կողք կողքի պայքարում են սեփական իրավունքների, անկախության. և ինքնիշխանության համար:

Նախատեսված է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոեռուստատեսության ղեկավարի հանդիպումը Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի հետ։

Add Comments