«Ահաբեկչություն և միգրացիա» թեմայով հանդիպում Յազդում. Իրանն ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում

Armenian Radio 4 views
«Ահաբեկչություն և միգրացիա» հանդիպումն անցկացվել է Յազդի համալսարանում, ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիայի կողմից՝ ժողովրդական կազմակերպությունների, ահաբեկչության զոհերի ընտանիքների, դասախոսների, դատավորների և ուսանողների մասնակցությամբ։

Հանդիպումը կայացել է իրանական թիր ամսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական ողբերգության քառասունմեկերորդ տարելիցի կապակցությամբ, նպատակ ունենալով բացատրել ահաբեկչությունը միգրացիայի համատեքստում, ինչպես նաև ոգեկոչել թիր ամսի 7-ի ողբերգության նահատակների հարազատներին: Միջոցառումն անցկացվել է Յազդի համալսարանում:

Հանդիպման բանախոսները, անդրադառնալով ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ մոնաֆեղների  հանցագործություններին, ընդգծել են ԻԻՀ-ի դերը ահաբեկչության դեմ լուրջ և իրական պայքարում։

Հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին՝ որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի դիմադրության ուժերի ավագ հրամանատար, առանցքային դեր է խաղացել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու գործում։

Մասնակիցները նաև ընդգծել են, որ Իրանը ահաբեկչության զոհ է, և  կանգնած է ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։

Add Comments