ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար.Թշնամիները փորձում են խեղաթյուրել դիմադրության մեծ հաղթանակների վերաբերյալ ճշմարտությունները

Armenian Radio 8 views
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարն ասել է.«Թշնամիները փորձում են խեղաթյուրել Դիմադրության մեծ հաղթանակների վերաբերյալ ճշմարտությունները»:

Սիրիա կատարած իր այցի ավարտին  լրագրողների հետ զրույցում Փեյման Ջեբելին ասել է.-«Լրատվամիջոցները պարտավոր են լավագույնս ներկայացնել Իրանում և Սիրիայում առկա հնարավորությունների և   ներդրումային կարողությունների իրական պատկերը»:


Ջեբելին հավելել է.«Ահաբեկչական խմբավորումների նկատմամբ Սիրիայի հաղթանակից հետո սկսվել է աննախադեպ լրատվական պատերազմ և մշակութային գրոհ, և թշնամիները ձգտում են խեղաթյուրել Սիրիայում Դիմադրության մեծ հաղթանակների մասին փաստերը և պառակտում սերմանել  տարածաշրջանի ժողովուրդների միջև»։ 


Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավարը հստակեցրել  է.-«Սիրիայի պաշտոնյաների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել Իրանի և Սիրիայի միջև շատ սերտ և գործնական համագործակցությունը՝ թշնամիների չարամետ  ծրագրերը խափանելու համար»։

Add Comments