Մերձկասպխյան երկրների գագաթնաժողովի շրջանակում կայացել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Armenian Radio 5 views
Մերձկասպխյան երկրների վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմուհամեդովի հրավերով, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, չորեքշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել է Աշխաբադ, որտեղ  նրան դիմավորել է Թուրքմենստանի վարչապետ Ռաշիդ Մորադովը։

Բացի մերձկասպյան երկրների գագաթնաժողովին մասնակցելուց և թուրքմեն գործընկերոջ հետ հանդիպումից, այաթոլլա Ռայիսին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Add Comments