ԻԻՀ ԱԳՆ. Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական մոտեցումը շարունակվում է

Armenian Radio 7 views
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը շարունակվում է հակաիրանական առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության կիրառմամբ:

Կիրակի օրն ամերիկյան Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասից Դուբայ թռչող մարդատար օդանավի ուղղությամբ ամերիկյան  Vincennes նավից իրականացված հրթիռային հարձակման տարելիցն է:

Հարձակման հետևանքով օդանավի բոլոր 290 ուղևորները, այդ թվում՝ 66 երեխա և 53 կին, զոհվեցին: Դեպքը տեղի ունեցավ 1988 թվականի հուլիսի 3-ին:

Օդանավի կործանման տարելիցի կապակցությամբ հրապարակած թվիթում, Իրանի ԱԳՆ-ն նշել է. «Դեպքից հետո ամերիկյան նավի հրամանատարին մեդալը հանձնելը Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամական մոտեցման հերթական օրինակն էր: Ադ թշնամությունը շարունակվում է  առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության կիրառմամբ»:

Add Comments