Իրանի արտգործնախարար. Մենք դեմ ենք ցանկացած ռազմական գործողության

Armenian Radio 2 views
Դամասկոս ժամանելուն պես Իրանի արտգործնախարարն ասել է. «Մենք հասկանում ենք մեր հարևան երկրի՝ Թուրքիայի մտահոգությունները և կտրականապես դեմ ենք որևե պատրվակով ցանկացած ռազմական գործողության»:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Դամասկոսի օդանավակայան ժամանելուց հետո իր գոհունակությունն է հայտնել Սիրիայում գտնվելու կապակցությամբ և ասել.«Մենք խստորեն դատապարտում ենք Սիոնիստական ​​ռեժիմի ներկայիս գործողությունը և  Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը։ Սիոնիստները Սիրիայում դիմադրող ժողովրդի դեմ կիրառվող պատժամիջոցներին զուգահեռ անկայունություն են առաջացնում և մեծացնում են ժողովրդի խնդիրները»:

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Այժմ, երբ սիրիացի ժողովուրդը վերադառնում է իր քաղաքներն ու տները, նրանք փորձում են այդ գործողություններով ապակայունացնել Դամասկոսը»:

Նշելով, որ Սիրիայի ժողովուրդը և կառավարությունը պաշտպանում են երկրի տարածքային ամբողջականությունը, Ամիր Աբդոլահյանը հստակեցրել է.«Սիրիայի և Թուրքիայի միջև առկա թյուրըմբռնումները մենք փորձում ենք լուծել դիվանագիտական ​​և քաղաքական երկխոսության միջոցով»:

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն ասել է.«Սիրիան լրջորեն հետամուտ է Իրանի միջուկային խնդրին և աջակցում է այդ կապակցությամբ Թեհրանի դիրքորոշմանը »:

Անդրադառնալով Սիրիայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների շարունակությանը և Դիմադրության առանցքը թուլացնելուն ուղղված գործողություներին՝ Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ զարգացումները պետք է ուսումնասիրվեն համաշխարհային զարգացումների ֆոնին։

Add Comments