Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճում է

Armenian Radio 1 views
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 6.1 եւ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 39-ը վիրավորվել է:

Տուժածները տեղափոխվել են մարզային հիվանդանոցներ, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երկրաշարժերն այնքան ուժգին են եղել, որ  զգացվել են Բանդար Աբբասում և Հորմոզգան նահանգի որոշ այլ քաղաքներում, Պարսից ծոցի կղզիներում և նույնիսկ Պարսից ծոցի ափամերձ երկրներում։

Իրանի առողջապահության, բժշկական կրթության և բուժման նախարար Բահրամ Էյնոլլահին երկրի շտապօգնության վարչության  նախագահ Ջաաֆար Միյադֆարի  հետ  հեռախոսազրույցում պահանջել է   պատրաստ վիճակի բերել  նահանգի հիվանդանոցներն ու բուժկենտրոնները՝  երկրաշարժից տուժածներին ընդունելու  և համապատասխան ծառայություններ մատուցել համար: 

Add Comments