Ամիր Աբդոլլահյան - Սիրիան կայունացնելու վերաբերյալ Արևմուտքի պնդումները չեն համապատասխանում իրականությամանը

Armenian Radio 5 views
Դատապարչտելով Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումները, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Այս ահարձակումների անտեսումը վկայում է, որ Սիրիան կայունացնելու վերաբերյալ Արևմուտքի հայտարաություննրը կեղծ են»:

Շաբաթ օրը,  Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Դամասկոսում կայացած  հանդիպման ժամանակ, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ    Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունների նկատմամբ Արևմուտքի լռությունը վկայում է արևմտյան երկրների կողմից  երկակի ստանդարտների կիրառման մասին:

Նշելով, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և համագործակցության միջոցով, Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը դեմ է խնդիրների լուծման համար ռազմական գործողությունների դիմելուն։

ԻԻՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Սիրիայի ազգային միասնության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված՝ կառավարության և նախագահի ջանքերը, նշելով, որ Սիրիայի անկախությանն ու ինքնիշխանության հակառակորդները փորձում են ապակայունացնել այդ երկիրը:

Հանդիպման ժամանակ Բաշար Ասադը նշել է, որ տարածաշրջանում ձևավորվում է մի իրավիճակ, որը իրադարձությունները փոխելու է հօգուտ Սիրիայի:

Բաշար Ասադը նաև դատապարտել է  Սիրայում իրավիճակն ապակայունացնելուն ողւղված արևմտյան երկրների գործողությունները:

Add Comments