Ամիր Աբդոլլահյան. Իրանն Իսրայելին կպատասխանի Թել Ավիվում

Armenian Radio 1 views
Իրանի ԱԳ նախարարը Դամասկոսում պաղեստինյան տարբեր խմբերի ներկայացուցիչների և առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկացած պարագայում, երբ կարիքը եղել է, Իրանը Սիոնիստական ​​ռեժիմին պատասխանել է Թել ԱՎիվում:

 Iran Press-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի պնդումը Թուրքիայում իսրայելցի զբոսաշրջիկներին թիրախավորելու Իրանի փորձի մասին, հերթական հորինված սցենարն է։

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թել Ավիվի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը հստակ է և հավելել, որ իսրայելական կեղծ ռեժիմի զբոսաշրջիկների թիվը Իրանի համար կարևոր չէ, և այդ հակաիրանական  ռեժիմի պնդումները պարզապես կեղծ են։

ԻԻՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը՝ մինչև հայրենիքի ազատագրում և Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության հռչակում:

Ափսոսանք հայտնելով տարածաշրջանի որոշ երկրների կողմից Պաղեստինի հարցն անտեսելու կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է որ Սիոնիստական  ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելով, այդ երկրները փորձում են կոծկել իերնց ներքին խնդիրները:

Հանդիպման ժամանակ, Դիմադրության խմբերի ներկայացուցիչներն արտահայտել են իրենց տեսակետները և բարձր գնահատել ԻԻՀ  աջակցությունը պաղեստինյան դիմադրությանը։

Add Comments