ԻՀՊԿ-ը հրթիռաներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է անջատողական ահաբեկիչների կենտրոնակայանի վրա

Armenian Radio 4 views
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) ռազմացամաքային ուժերը ճշգրիտ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են անջատողական ահաբեկիչների կենտրոնակայանը:

ԻՀՊԿ-ի ցամաքուժը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է.«Համաշխարհային իմպերիալիզմին կապված հակաիրանական ահաբեկչական խմբերի գործունեությանը վերջ դնելու կապակցությամբ համապատասխան աղբյուրների միջոցով Իրաքի Քուրդիստանի իշխանություններին ուղղված անհրաժեշտ նախազգուշացումներից  և այս օրինական պահանջն անուշադրության մատնվելուց հետո, ահաբեկչական խմբավորումները շարունակում են  հարձակվել  Իրանի սահմանային շրջանների ու որոշ հենակետերի վրա, և նույնիսկ աջակցում են վերջերս երկրում տեղի ունեցող անկարգություններին, ուստի «Համզե Սեյեդ ալ-Շոհադա» զորակայանի մարտիկները  հրետանային հարձակումներ են սկսել Իրաքյան Քուրդիստանի որոշ հատվածներում տեղակայված ահաբեկչական խմբավորումների կենտրոնների վրա»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Քանի որ այս ընթացքում հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների մնացորդները դեռևս ցրված են տարածաշրջանում և սպառնում են Իրանի ժողովրդի անվտանգությանն ու խաղաղությանը, այսօր (չորեքշաբթի) սկսվել է ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների նոր փուլը՝ ընդդեմ նրանց դիրքերի, կենտրոնակայանների  և զորանոցների։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը  ճշգրիտ հրթիռներով ու ԱԹՍ-ներով  հարձակման են ենթարկել Իրաքի Քուրդիստանի խորքում գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերը, զորանոցներն ու կենտրոնակայանները»:

Նշենք,որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շաբաթ օրը սեպտեմբերի 24-ին ևս  հրետանային հարձակումներ է իրականացրել Իրաքի Քուրդիստանի տարածքում գտնվող անջատողական ահաբեկիչների դեմ»։

Add Comments