ՄԱԿ. Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի մեծ մասը շիա կանայք են

Armenian Radio 0 views
Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNAMA) հայտարարել է, որ ըստ տեղեկությունների՝ Քաբուլում ահաբեկչության հարձակման հետևանքով զոհվածների ավելի քան 60 տոկոսը շիա Հազարա համայնքի երիտասարդ կանայք են։

UNAMA-ն ուրբաթ երեկոյան թվիթերյան  իր միկրոբլոգում  գրել է.-«Թալիբանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ բոլոր աֆղանների անվտանգությունը ապահովելու համար և կրթությունը պետք է զերծ լինի նախապաշարմունքներից և բռնությունից»:

UNAMA-ն նաև մեկ այլ թվիթում գրել է.-«ՄԱԿ-ը դատապարտում է այդ կոպտարարքը և իր խորին ցավակցությունն է հայտնում բոլոր սգավորներին»:

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ առավոտյան Քաբուլի Բարչի դաշտում գտնվող Քաջ կրթական կենտրոնում մահապարտական պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան քսան մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուսանողները պատրաստվում էին համալսարանի ընդունելության քննությանը։

Դա այն դեպքում երբ, «Թալիբան» խմբավորումը վստահեցրել էր, որ կապահովի  աֆղան ժողովրդի, հատկապես՝ հազարաների ու  շիաների անվտանգությունը, ։

Add Comments