Սեյեդ Հասան Նասրոլլահ. Եթե չլինեին գեներալ Սոլեյմանին և Իրանի պաշտոնատարները, այսօր ոչ մի հետք չեր լինի Իրաքի Քրդստանից

Armenian Radio 4 views
Իրաքի Քրդստանի նախկին նախագահ և Իրաքյան Քրդստանի դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանիին վճռական նախազգուշացում տալով, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Դուք պարտական ​​եք Ղոդս ուժերի նահատակ հրամանատար գեներալ Սոլեյմանիին և իրանցի պաշտոնյաներին, առանց որոնց այսօր Իրաքի Քրդստանից հետք չէր լինի»:

Անդրադառնալով Իրաքի քրդերի վրա ԻԼԻՊ-ի մի քանի տարի առաջ կատարած հարձակմանը, Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Երբ դուք օգնություն խնդրեցիք և ասացիք, որ ԻԼԻՊ-ը գրավում է Քրդստանը և կոտորում մարդկանց, և ոչ ոք ձեզ ոչ մի պատասխան չտվեց, գեներալ Սոլեյմանին և Իրանի դիմադրության ուժերը և լիբանանյան Հեզբոլլահի որոշ ուժեր փրկեցին Իրաքի Քրդստանը ԻԼԻՊ-ի ճիրաններից»:

Սեյեդ Հասան Նասրոլլահը նշել է.«Լիբանանի Հեզբոլլահի ուժերը, որոնք գեներալի կողքին կռվել են ԻԼԻՊ-ի դեմ, ինձ ասացին. Այդ վիճակում երբ հասանք Մասուդ Բարզանիին, նա վախից դողում էր, իսկ այսօր շնորհակալության և երախտագիտության փոխարեն դուք Քրդստանը դարձրեցիք իսրայելական լրտեսների բազա Իրանի դեմ»:

Հատկանշական է, որ վերջին օրերի ընթացքում, ԻՀՊԿ-ն հրթիռային հարձակման թիրախ է դարձրել Իրաքի Քրդստանում ահաբեկիչների կենտրոնակայանը:

Add Comments