Իրանը հաջողությամբ փորձարկել է պինդ վառելիքով աշխատող արբանյակակիրը

Armenian Radio 0 views
Իրանում հաջողությամբ փորձարկվել է «Ղայեմ-100» արբանյակակիրը:

Փորձարկումն անցկացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ  Ամիր Ալի Հաջիզադեի և զինված ուժերի մի խումբ  պաշտոնյաների ներկայությամբ։

«Ղայեմ-100»  պինդ վառելիքով աշխատող  արբանյակակիրը պինդ վառելիքի երեք փուլով կկարողանա 80 կգ կշռող արբանյակներ տեղադրել Երկրի մակերևույթից 500 կմ հեռավորության վրա:

Անցնելով այս փուլը՝ մոտ ապագայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական կազմակերպությունը օգտագործելով «Ղաեմ-100» երեք փուլանոց  արբանյակակիրը  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ավիատիեզերական կազմակերպության «Նահիդ» արբանյակը տեղադրելու է  Երկրի ուղեծրում:

Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է. «ԱՄՆ-ի ստոր և ահաբեկչական ռեժիմի գլխավորությամբ կայսերապաշտ  երկրները կեղծ խոստումներ տալով,  շարվել են Իրանի մեծ ժողովրդի առաջընթացի դեմ՝  և չեն կարող հանդուրժել Իրանի Իսլամական Հանրապետության պանծալի հաջողությունները»:

Add Comments