Իրանը լուսանկարներում-Նռան ազգային փառատոն Սավե քաղաքում

Armenian Radio 0 views
Նռան առաջին ազգային փառատոնը տեղի է ունեցել 2022 թ.-ի նոյեմբերի 2-ից 4-ը Սավեի պատմական մզկիթում՝ կարմիր Յաղութի քաղաքում:

Սավեի ազգային նռան փառատոնում ստեղծվել են այգեգործական, գյուղատնտեսական, ձեռարվեստի և զբոսաշրջային ապրանքների 50 տաղավարներ՝ այս պատմական քաղաքի ինքնությունը զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով:

Սավեի նռան փառատոնի և ազգային ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրված էին այս դրախտային մրգի արտադրանքներ՝ նռան հյութը, նռան մածուկը և տարբեր տեսակներ Մելես, Յուսեֆխանի, Թաբրիզի, Մոհամմեդ Ալիխանի, սև ու կարմիր ամառային նռներ։

Սավեի շրջանի քոչվորները տեղադրելով քոչվորական սեւ վրաններ ցուցադրել  են քոչվորական ապրանքների արտադրությունն ու մատակարարումները։

Սավեի նռան որակն աշխարհահռչակ ապրանքանիշ է, և նրա յուրահատուկ հատկանիշները, ինչպիսիք են համը, գույնը, միատեսակ և գեղեցիկ տեսքը, բարձր որակն ու դիմացկունությունը, այս ապրանքը դարձրել են հայտնի Իրանում և աշխարհում:

Տարեկան 170 հազար տոննա նռան արտադրությամբ՝ Սավե քաղաքը համարվում է Իրանի նռան մայրաքաղաքը, իսկ Սավեում արտադրվող նռան 25%-ը  արտահանվում է։

Հնդկաստանից և Չինաստանից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը նռան արտադրությամբ երրորդ տեղն է գրավում աշխարհում։

Add Comments