Սիոնիստական ​​ռեժիմին մտահոգում է Իրանի հրթիռային հզորությունը

Armenian Radio 1 views
Սիոնիստական ​​ռեժիմի իշխանությունները մտահոգություն են հայտնել Իրանի հրթիռային ուժի և «Ղայեմ 100» արբանյակակրի արձակման կապակցությամբ։

Կիրակի օրը ռեժիմի լրատվամիջոցները հաղորդել են, որ իսրայելցի պաշտոնյաները «Ղայեմ 100» արբանյակակրի արձակումը համարում են Իրանի Իսլամական Հանրապետության հզորության ցուցադրություն և մտահոգված են այդ կապակցությամբ:

Առաջիկայում «Ղայեմ 100» ուղղահայաց եռաստիճան արբանյակակրով տիեզերք կուղարկվի ԻՀՊԿ ավիատիեզերական կազմակերպության «Նահիդ» արբանյակը:

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Հաջիզադեն, արբանյակակրի փորձարկման արարողության շրջանակում ասել է, որ Արևմուտքն ահաբեկիչ ԱՄՆ-ի գլխավորությամբ մոբիլիզացնելով իր  բոլոր ուժերը, կանգնել է Իրանի մեծ ժողովրդի առաջընթացի դեմ, քանի որ չի կարող հանդուրժել Իրանի Իսլամական Հանրապետության  հաջողությունները։

Add Comments