Սադրա նավաշինարանն Իրանի ծովային արդյունաբերության զարգացման խորհրդանիշն է

Armenian Radio 0 views
Իրանի Սադրա ծովային արդյունաբերական ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1968 թվականին, Բուշեհրում՝ վերանորոգելով և կառուցելով բոլոր տեսակի ծովային նավեր:

Iran Press-ի հաղորդմամբ՝  ընկերությունն այսօր հագեցած է զբոսաշրջային, առևտրային և ռազմական նավերի նախագծման, ինժեներական, շինարարական, փոխադրման և տեղադրման  ժամանակակից սարքավորումներով ու հնարավորություններով:

1997թ.-ին,  միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների ապահովման արդյունքում, ընկերությունը ստացավ ISO 9001 վկայագիր՝ ծովային նավթագազային օբյեկտների նախագծման, շինարարության և տեղադրման և նավաշինության և նավթային տերմինալների կառուցման ոլորտներում:

Սադրան Իրանի ամենախոշոր նավաշինական գործարանն է, որտեղ ներքին հնարավորություններով և ներքին մասնագետների ջանքերով կառուցվում ու նաև այլ, այդ թվում՝ հարևան երկրներ են արտահանվում  տարբեր դասերի բոլոր տեսակի նավեր:

Բացի ռազմական լողամիջոցներից, այստեղ կառուցվում են նաև զբոսաշրջային նավեր, որոնք կիրառվում են  Հորմոզգան նահանգի Քիշ և Ղեշմ կղզիներում զբոսաշրջիկներին տեղափոխելու համար:

Add Comments