Իրանը լուսանկարներում-էթնիկ խմբերի փառատոն Գորգանում, Իրանական ինքնատիպ արվեստի և երաժշտության ցուցադրություն

Armenian Radio 2 views
Իրանի բոլոր նահանգների էթնիկ խմբերն ու արվեստագետները Գորգանում մասնակցել են «Իրանի էթնիկ խմբերի մշակույթի և տնտեսության փառատոնին» և ի ցույց են դրել Իրանի պատմության, քաղաքակրթության և խոր արմատներ ունեցող մշակույթի գեղեցկությունը:

Իրանի  էթնիկ խմբերի  մշակույթի և տնտեսության փառատոնը երեքշաբթի օրը բացվել է Գորգանում՝ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիի ներկայությամբ և մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը կհյուրընկալի զբոսաշրջիկների և այցելուների ամբողջ Իրանից:

Մոտ 200 իրանցի արվեստագետներ Գորգանում անցկացվող փառատոնին,  ձեռագործ գորգերի, խեցեգործության, կաշվի, տեղական և ավանդական հագուստի և այլ ոլորտներում  ցուցադրել են իրենց ձեռագործ աշխատանքները:  Նաև ամեն օր ելույթ են ունենում 22 ավանդական և տեղական երաժշտական ​​խմբեր:

Փառատոնի 60 տաղավարներում տարբեր նահանգներ ներկայացրել են իրենց հուշանվերները, իսկ 15 ​​տաղավարներ ևս  այցելուներին և զբոսաշրջիկներին դիմավորում են տեղական ուտեստներով։

Մշակութային և էթնիկ բազմազանությունը Իրանի հարուստ պատմության կարևոր հատկանիշներից է: Իրանի էթնիկ խմբերը պատմության ընթացքում միմյանց հետ ապրել են հաշտ ու խաղաղ:

Add Comments