Ֆրանսիայի ողջ տարածքում տեղի են ունենում գործադուլներ, բանվորների և ուսանողների զանգվածային երթեր

Armenian Radio 1 views
Ֆրանսիական արհմիությունների հազարավոր աշխատակիցներ գործադուլ են արել և մեծ երթ անցկացրել Փարիզում, որի ընթացքում պահանջել են բարձրացնել իրենց աշխատավարձերը՝ իրենց ապրուստի միջոցները գնաճին հարմարեցնելու համար։

Euronews-ի փոխանցմամբ՝ այս ցույցն անցկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ մեկօրյա համընդհանուր գործադուլի և աշխատանքնների արձակման տեսքով՝ տրանսպորտի ոլորտի, գնացքի վարորդների և այս երկրի մի շարք այլ պետական ​​գերատեսչությունների աշխատակիցների կողմից։ Այս գործադուլները, որոնք մեծ խափանումներ են առաջացրել գնացքների երթևեկության մեջ:

Ֆրանսիայում և ամբողջ Եվրոպայում աճում են տարբեր ոլորտների բանվորների և աշխատակիցների դժգոհությունները, և բողոքող  աշխատակիցներն ասում են, որ չեն կարողանում հոգալ իրենց կենցաղային ծախսերը։

Ըստ այս հաղորդման, հինգշաբթի օրը, ֆրնասիացի ուսանողական միությունների անդամները նույնպես մասնակցել են աշխատակիցների ու բանվորական արհմիությունների ցույերին: 

Add Comments