Իրանի նստած վոլեյբոլի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն

Armenian Radio 5 views
Իրանի նստած վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն:

Ուրբաթ երեկոյան կայացած եզրափակիչ խաղում, Իրանի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է մրցաշարի հյուրընկալող Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին և նվաճել  չեմպիոնի տիտղոսը:

Առաջին սեթում Իրանի հավաքականը,  չնայած մրցավարական սխալներին,  26-24 հաշվով հաղթել է Բոսնիային։

Երկրորդ սեթում, չնայած լավ մեկնարկին, Իրանի հավաքականին չի հաջողվել մինչև վերջ շարունակել իր փայլուն ընթացքը: Սակայն ի վերջո իրանցի մարզիկները հաղթել են  32-30 հաշվով:

Այս շրջանի 7  հանդիպումներցի ոչ մեկում Իրանի հավաքականը չի պարտվել:

Իրանի և Բոսնիայի նստած վոլեյբոլի հավաքականները նվաճել են  Փարիզ-2024 պարալիմպիկ խաղերի  եզրափակչին մասնակցելու ուղեգրեր։

 

Add Comments