Իրանը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչական պայթյունը

Armenian Radio 1 views
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է կիրակի օրը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Նասեր Քանաին ասել է. «Թեհրանը դատապարտում է ցանկացած ահաբեկչական գործողություն, որն ուղղված է Թուրքիայի և թուրք ժողովրդի դեմ»:

Կիրակի օրը Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մերձակա Էսթեղլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 81 մարդ։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ  ահաբեկիչը եղել է կին։ Իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել է, որ չի նահանջելու ահաբեկիչների դեմ պայքարում։

Add Comments