ԻԻՀ առաջնորդը հրահանգել է մանրամասն հետաքննություն անցկացնել Սիստան և Բալուչեստան նահանգում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ.

Armenian Radio 1 views
Սիստան և Բալուչեջիստան նահանգ մեկնած ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչները, վերջին իրադարձությունների հետաքննության շրջանակում, առանձին հանդիպումներ են ունեցել նահատակ իրավապահների ընտանիքների, նահանգի նշանավոր սուննի գիտնականների և մշակութային ակտիվիստների հետ:

Հոջաթոլէսլամ Մուհամմեդ Ջավադ Հաջ Ալի Աքբարին, կիրակի օրն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչներից կազմված բարձրաստիճան պատվիրակության հետ մեկնել է Սիստան և Բալուչեստան նահանգ։

Հաջ Ալի Աքբարին  հանդիպել է նահանգի բնակիչների և ղեկավարների, ինչպես նաև  վերջին իրադարձությունների հետևանքով վնասված քաղաքացիների հետ՝ առաջնորդի հրահանգով խնդիրները լուծելու նպատակով:

Այնուհետև պատվիրակության անդամները նահանգի խնդիրներն ու վերջին իրադարձությունները քննարկել են առաջատար սուննի գիտնականների, այդ թվում՝ Մաուլվի Աբդուլ Համիդի, Իսմայիլ Զահիի և Մաուլվի Աբդուլ Սամադ Սադաթիի հետ:

Նրանք հանդիպել են նաև  մի շարք հայտնի մշակութային ակտիվիստների, համալսարանի դասախոսների հետ և քննարկել նահանգի վերջին խնդիրները:

Սեպտեմբերի 30-ին, Սիստան և Բալուչեստան նահանգի կենտրոն Զահեդան քաղաքում, սուննիների ուրբաթօրյա աղոթքի ավարտից հետո, մի խումբ մարդիկ հարձակվել էին մզկիթի հարևանությամբ գտնվող թիվ 16 ոստիկանական բաժանմունքի վրա և փորձել գրավել այն:

 

Add Comments