ԻՀՊԿ հրետանային և հրթիռային ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Իրաքի Քուրդիստանում տեղակայված ահաբեկիչների դիրքերի դեմ

Armenian Radio 5 views
Իրաքի հյուսիսային շրջանում իրականացվել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի երկրորդ լայնածավալ հրթիռային և անօդաչու սարքերի գործողությունն՝ անջատողական ահաբեկչական խմբավորումների դեմ։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն երկուշաբթի օրը հայտարարել է Իրաքի Քուրդիստանում տեղակայված անջատողական խմբավորումների դիրքերի դեմ հրետանիով և հրթիռներով հարձակումներ իրականացնելու մասին։

Սեպտեմբերի 24-ին, անջատողական ահաբեկչական խմբավորումներին ուղղված բազմաթիվ զգուշացումներից հետո, ԻՀՊԿ ցամաքային ուժերը  հարձակում են իրականացրել  ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Կորպուսը հայտարարել է, որ  հարձակումները կշարունակվեն  քանի դեռ այդ խմբերը չեն դադարեցրել ահաբեկչական գործունեությունը:

Հոկտեմբերի 8-ին  կորպուսը հայտարարեց, որ հարձակումների շարունակականությունը կախված կլինի Իրաքի Քուրդիստանի իշխանությունների հետագա գործողություններից:

Ավելի վաղ, ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ «Մուհամեդ Փաքփուրն ընդգծել էր ահաբեկիչների դեմ Իրաքի Քուրդիստանի իշխանությունների պայքարի անհրաժեշտությունը:

Նա նշել էր. «Իսլամի մարտիկների գործողությունը կշարունակվի մինչև Իրաքի Քուրդիստանի տարածքում բույն դրած հակահեղափոխական և անջատողական ահաբեկչական խմբավորումների լիակատար զինաթափումը»։

Add Comments