Իրանի հավաքականի ֆուտբոլիստների հետ հանդիպմանը, նախագահ Ռայիսին նշել է, որ Ֆուտբոլի ազգային հավաքականի ջանքերը կարող են ամրապնդել ազգային համերաշխությունը

Armenian Radio 0 views
Նշելով, որ թշնամիները փորձում են դառնացնել Իրանի ժողովրդի հաղթանակներն ու հաջողությունները, ԻԻՀ նախագահն ասել է. «Ֆուտբոլի ազգային հավաքականի ջանքերը կարող են ամրապնդել ազգային համերաշխությունը և հաղթել թշնամիներին»։

2022թ  ֆուտբոլ;ի աշխարհի առաջնության խաղերում Իրանի ազգային հավաքականը B խմբում է՝ Անգլիայի, Ուելսի և ԱՄՆ-ի հետ։

Առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին՝ Կատարում:

Առաջնությանն ընդառաջ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկների հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին բարձր է գնահատել; հավաքականի մարզիչների ու տեխնիկական անձնակազմի ջանքերը և նշել. «Նպատակադրումը, եռանդն ու խիզախությունը տարբեր մարզական դաշտերում իրանցի մարզիկների ամենակարևոր հատկանիշներն են, ովքեր պետք է երախտապարտ լինեն ամենակարող Աստծուն՝ այս մեծ օրհնության համար»:

Նշելով, որ հարյուր հազարավոր նահատակների արյունը հեղվել է, որպեսզի երկրի հպարտ դրոշը բարձր մնա և անունն աշխարհում հպարտ հնչի, Ռայիսին հավելել է. «Դա կրկնապատկել է Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի սրբությունը պահպանելու կարևորկությունը»։

Ռայիսին հավելել է. «Թույլ մի տվեք, որպեսզի որևէ խնդիր խանգարի ձեր ուշադրությանը և վճռական եղեք ու ջանք գործադրեք՝ երկրի անունը հպարտ պահելու համար»:  

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Կատար, որտեղ  հանգրվանել է Դոհայի  Ալ-Ռայան հյուրանոցում։

Add Comments