Իրանական «Լուփեթու» անիմացիան ուրախացնող պարգև երեխաների համար

Armenian Radio 2 views
Լուփեթուն իրանցի երիտասարդների երկրորդ հետաքրքիր անիմացիոն ստեղծագործությունն է և իհարկե ոչ վերջինը։ Այն երիտասարդները, ովքեր, չնայած պատժամիջոցներին ու թերություններին , իրենց եռամյա ջանքերի արդյունքն էկրան հանեցին,որպեսզի ինչպես իրենց կարգախոսն է՝ ուրախություն պարգևեն Իրանի ժողովրդին:

Թշնամու քաղաքական և մեդիա քարոզչության  պայմաններում երիտասարդ տաղանդների ի հայտ գալը և իրանական հանճարի հաջողությունը  չի սահմանափակվում միայն արբանյակների արձակմամբ, պատվաստանյութերի արտադրությամբ և գիտության ու  տեխնոլոգիայի  ոլորտներով: Ավելին, արվեստի, ստեղծագործության և կինոյի ասպարեզում իրանցի երիտասարդներն օգտագործելով բարենպաստ միջավայրը ստեղծել են «Դելֆին տղան» և «Լուպտուն» անիմացիաների նման գործեր, որոնք իրենց տեղն են գրավել աշխարհի հայտնի կինեմատոգրաֆիական ստեղծագործություններում: 

«Լուփեթու»-ի անիմացիան պատմում է, որ  Ալին փորձում է փրկել հորը ստեղծված կրիտիկական իրավիճակից, ում արտադրամասը փակվել է անհայտ անձի դիվերսիայի պատճառով։

«Լուփեթու»-ի  անիմացիան իր հուզիչ պատմությամբ  արդյունավետ դեր է խաղում իրանական ընտանիքներին էներգիա ներարկելու գործում: Անիմացիա, որը հույս է  ներշնչում  երեխաներին և հատկապես հիվանդներին, և ուրախություն է պարգևում նրանց: 

Add Comments