Թրամփը պաշտոնապես հայտարարել Է 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

Armenian Radio 3 views
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել Է 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին:

Թրամփն իր կողմնակիցների հավաքում ասել է.-«Այսօր ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրման մասին,որպեսզի Ամերիկան  վերստին դարձնեմ հզոր և փառավոր»:

Նա ընդգծել է.«Վստահեցնում եմ, որ Բայդենը հաջողություն չի ունենա 2024 թվականի ընտրություններում, և մենք այս անգամ հաղթելու ենք ավելի շատ ձայներով»։

2022 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներն ընդգծեցին Հանրապետական կուսակցությունում Թրամփին հովանավորելու վերաբերյալ տարաձայնությունը, ինչը պատճառ դարձավ,որ  վտանգվեն 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու այդ երկրի նախկին սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը : 

2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական ​​կուսակցության կողմից թեկնածու ընտրվելու հարցում Ֆլորիդա նահանգի ներկայիս նահանգապետ Ռոն Դե Սանտիսը Թրամփի համար լուրջ մրցակից է դարձել:

2022-ի միջանկյալ ընտրություններում Թրամփը պաշտպանեց այն թեկնածուներին, ովքեր պնդում էին, որ 2020-ի ընտրությունները կեղծվել են ի վնաս իրեն։

Add Comments