Իրանի ԱԳ նախարար. Հակաիրանական բանաձև ընդունելու հարցում ՄԱԳԱՏԷ-ի քայլն ապակառուցողական էր

Armenian Radio 2 views
Շաբաթ օրը, իր օմանցի պաշտոնակցի՝ Ալ-Սեյեդ Բադր Ալ-Բուսաաիդի հետ Թեհրանում կայացած մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շեշտել է.«ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի քայլը հակաիրանական բանաձև ընդունելու հարցում ապակառուցողական էր և մենք կդիմենք հակադարձ քայլի»:

Իրանի ԱԳ նախարարն  մամուլի ասուլիսում ասել է.«Անցած շաբաթվա ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն դիմեց ապակառուցողական քայլի և այն էլ այն դեպքում, երբ երկու շաբաթ առաջ Իրանի ԱԳՆ-ից ու Ատոմային էներգիայի կազամերկպությունից կազմված պաշտոնյաների պատվիրակությունն այցելեց Վիեննա, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի հզոր համագործակցության մասին, ինչու չէ նաև կառուցողական հանդիպում տեղի ունեցավ գլխավոր տնօրեն՝ Ռաֆայել Գրոսիի հետ»: 

Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Այնուամենայնիվ հանկարծակի որոշմամբ, Իրանի ներքին մթնոլորտի վրա ազդելու, առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառելու և այս օրերին ԱՄՆ-ի կողմից որդեգրված ծայրաստիճան խարդախ քաղաքականության շարունակման շրջանակներում մի բանաձև են պարտադրել ՄԱԳԱՏԷ-ին ու հերթական անգամ որպես քաղաքական գործիք օգտագործել են միջազգային այս կառույցը»: 

Ամիր Աբդոլլահյանը նույնպես ասել է.«Տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունը համարում ենք սպառնալիք տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար և համոզված ենք, որ Պարսից Ծոցում և Օմանի ծովում սպառնալիք համարվող օտարերկրացի ռազմական ուժերը նույնպես սպառնում են տարածաշրջանի էներգետիկ անվտանգությանը»: 

Մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում Օմանի ԱԳ նախարարը նույնպես ասել է.«Օմանը Իրանի նկատմամբ որդեգրել է բարիդրացիության քաղաքականություն և ընդգծում է դրա անհրաժեշտությունը»:

Ալ-Սեյեդ Բադր Ալ-Բուսաաիդին» դատապարտել է ահաբեկչական ու բռնի քայլերը և ընդգծել է Օմանի կողմից Իրանի հետ դրական համագործակցություն ծավալելու համար գործադրվող ջանքերը:

Add Comments