Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Անշուշտ չարագործությունները շուտով վերջ կգտնեն

Armenian Radio 1 views
Նշելով,որ վերջին անկարգությունների կազմակերպիչների գլխավոր նպատակը ժողովրդին ասպարեզ հանելն է, Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Անշուշտ չարագործությունները շուտով վերջ կգտնեն և Իրանի ժողովուրդը ավելի մեծ ուժով և ավելի թարմ ոգով շարունակելու է շարժվել երկրի առաջընթացի ուղղությամբ»:

Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝Այաթոլլահ Խամենեին այսօր Սպահանի հարյուրավոր  քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշել է.«Այս միջադեպերը, հանցագործությունները, ավերածությունները խնդիրներ են ստեղծում ժողովրդի և բիզնեսի համար, բայց այս չարագործություների հետևում և կուլիսներում կանգնած մարդիկ շատ փոքր  են, որպեսզի կարողանան վնասել համակարգին»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է.-«Իսլամական Հանրապետության հետ իմնպերիալիզմի  հիմնական խնդիրն այն է, որ եթե այս համակարգը զարգանա և տեսանելի դառնա աշխարհում, ապա արևմտյան աշխարհում լիբերալ ժողովրդավարության տրամաբանությունը կզրոյանա»։

 

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.-« Այս անհանգստության և զայրույթի պատճառով ամերիկացիներն ու եվրոպացիները ասպարեզ  են մտնում բոլոր հնարավոր միջոցներով, բայց նրանք ոչինչ չեն կարող անել, ինչպես նախկինում չեն կարողացել, այսուհետև ևս չեն կարողանալու»:

Անդրադառնալով ազատության ու ժողովրդավարության անվան տակ երկրներում տիրող ազատության ու ժողովրդավարության դեմ քայլեր ձեռնարկելու արևմտյան երկրների հնարքին,  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն հավելել է.-«Ակնհայտ օրինակ է Աֆղանստանը, որտեղ ամերիկացիները հարձակվեցին այդ երկրի վրա,  իշխանությունը ժողովրդական չլինելու պատրվակով, բայց 20 տարվա ոճրագործությունից ու թալանից հետո իշխանության եկավ նույն այն իշխանությունը, որի դեմ տարիներ  պայքարել էին, իսկ նրանք խայտառակ կերպով հեռացան»։ .

Նշելով ,որ  Իրանի և իմպերիալիզի  հիմնական արշավում ԱՄՆ-ն  ​​կանգնած է առաջին գծում, իսկ Եվրոպան՝ ԱՄՆ-ի թիկունքում, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ բոլոր նախագահները, այդ թվում՝ Քարթերը, Քլինթոնը և դեմոկրատ Օբաման, և Ռեյգանը, Բուշը և նախկին թեթևամիտ նախագահը և  գործող մտացրիվ նախագահը, որ ուզում է փրել Իրանի ժողովրդին, բոլորը կանգնել են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ և  նրանք օգնություն են  ստացել  բոլորից,այդ թվում որպես իրենց կատաղած ու շղթայված  շուն՝ Սիոնիստական ​​ռեժիմից  և  տարածաշրջանի որոշ երկրներից:

Այաթոլլահ Խամենեին սպառնալիքներից հնարավորություններ ստեղծելու ունակությունը համարել է հավատացյալ ժողովրդի բնույթը և նշել.-«Սրբազան պաշտպանության տարիներին հնարավորություններ ստեղծելու Իրանի ժողովրդի պատմությունը  պատճառ է դարձել,որ նույնիսկ առ այսօր երբ թշնամիները մտածում են ռազմական ուժ կիրառելու մասին , գիտակցեն ,որ Իրանի ժողովուրդն անպարտելի է: Ինչպես,որ  նա բազմիցս ասել է ամերիկացիներին և իր հակառակորդներին՝ «Ձեր գալը ձեզ հետ է, բայց գնալը ոչ», և ագրեսիայի դեպքում դուք  կկործանվեք։

 

 

 

 

 

 

 

Add Comments